ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը, Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ նկատեց, որ իրենք ցանականում են ծրագիրը տեսնել «տնտեսական հեղափոխության ճանապարհային քարտեզ», բայց այդպես չէ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի առերես հարցաքննությունը տեղի է ունեցել Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելը վկայում է, որ ընթացիկ՝ Մարտի 1-ի գործը իրոք «ջուր է», և գործող վարչախումբը որոշել է նոր սյուժեով կրկին առաջնորդվել քաղաքական շարժառիթներով»։
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունից հանեց ապրանքների ներկրման, մաքսազերծման մասին հարցը, որը բարձրացրեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
Աժ-ն շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը և անցել է հարցուպատասխանի փուլին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղելու համար գրանցվել է 53 պատգամավոր։
Փետրվարի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով, երեկ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով ԵՄ` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:
Երեկ վարչապետը Աժ-ին ներկայացրեց կառավարության ծրագիրը` երկար-երկար, բայց ոչ այնքան համոզիչ, որովհետև 53 պատգամավոր նրան հարցեր տալու անհրաժեշտություն զգաց: Դա բացարձակ ռեկորդ է Հայաստանի խորհրդարանների պատմության մեջ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...